Ներարկիչներ, սրվակներ և թմրամիջոց պատրաստելու պարագաներ՝ տանը
Օգոստոսի 9-ին ոստիկանության ծառայողները Երևանի Գրիբոյեդովի փողոցի մի բնակարանից հայտնաբերել են ներարկիչներ և սրվակներ՝ թափանցիկ հեղուկներով, տարբեր դեղահաբեր և թմրամիջոց պատրաստելու այլ պարագաներ:
Նույն բնակարանից բերման են ենթարկվել 1973 թ. ծնված Ալեքսանդր Ա.-ն, 1972 թ. ծնված Արթուր Դ.-ն և 1975 թ. ծնված Ռուբեն Մ.-ն: Ալեքսանդր Ա.-ն և Արթուր Դ.-ն հայտարարել են, որ իրենք փորձում էին հայտնաբերված պարագաներից թմրամիջոց պատրաստել՝ ներարկման միջոցով օգտագործելու համար:
«Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել