
Հակակոռուպցիոն կոմիտեում նոր վարչություններ են ստեղծվել
Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնում է, որ նախաքննության արդյունավետության բարձրացման և գործառույթների հստակեցման նպատակով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի մայիսի 19–ի հրամանով կառուցվածքային փոփոխություններ են կատարվել Կոմիտեի կազմում, որի արդյունքում ստեղծվել են նախաքննական հետևյալ վարչությունները՝
- Արդարադատության շահերի դեմ ուղղված, ինչպես նաև իրավապահ մարմինների ծառայողներին վերագրվող հանցագործությունների քննության վարչություն։
- Տնտեսական գործունեության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչություն։
- Հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչություն։
- Սեփականության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչություն։
- Անդրազգային, ինչպես նաև կոռուպցիոն այլ բնույթի հանցագործությունների քննության վարչություն։
- Ընտրական, ինչպես նաև մասնավոր ոլորտում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչություն։
Փոփոխության արդյունքում վերը նշվածից բացի, ստեղծվել է ներքին անվտանգության և վերահսկողության վարչություն, որին, ի թիվս այլնի, վերապահվել են քրեական վարույթներով դատավարական իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև օպերատիվ–հետախուզական գործունեության իրականացման արդյունավետությունը գնահատելու և գործնական օգնություն ցուցաբերելու նպատակով համապատասխան ուսումնասիրություններ իրականացնելու, ինչպես նաև առաքինության ստուգման լիազորություններ։
Նշենք, որ սա կառուցվածքային բարեփոխումների շարունակական գործընթացի մասն է, որը նպատակ ունի ապահովել համակարգային զարգացման նոր փուլ և բարձրացնել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը։
Մեկնաբանել