HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պատգամավոր Արայիկ Գրիգորյանի կապիտալն իր անշարժ գույքն է

Արայիկ Գրիգորյանն Ազգային ժողովի այն բազմաթիվ պատգամավորներից մեկն է, ով խորհրդարանի ամբիոնից երբևէ ելույթ չի ունեցել, ընտրողների հիմնախնդիրները կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ չի բարձրացրել: Նա եկել է խորհրդարան, իր ժամանակը «սպառել» ու գնացել:

Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ա. Գրիգորյանը պատգամավոր վերընտրվեց Արարատի մարզից:

Ուսումնասիրելով պատգամավորի գույքի ու եկամուտների հայտարարագրերը՝ նկատեցինք, որ նա բազմաթիվ անշարժ գույքեր ունի և միլիարդի հասնող դրամական միջոցներ:

Միայն Երևանում Արայիկ Գրիգորյանն ունի 2 բնակարան՝ 171.4 և 198.1քմ մակերեսով, ավտոհանգրվան, ինչպես նաև մոտ 25 հա խաղողի այգի Արարատի մարզի Այգավան գյուղում, այգեգործական հողամաս Ուրցաձոր գյուղում, մի քանի հեկտարի հասնող հողամասեր և 679.31քմ մակերեսով բնակելի տուն ու տնամերձ հողամաս ունի նաև հայրենի Ավշար գյուղում:

Նշենք, որ «Ավշարի գինու գործարան» ՍՊԸ-ն պատկանում է պատգամավորին, և գործարանի տարածքն ու հողերը ևս Արայիկ Գրիգորյանի անունով են գրանցված:Ըստ պատգամավորի հայտարարագրի` ընդհանուր առմամբ, ՍՊԸ-ն Ավշար և Մխչյան գյուղերում ունի 4399.3քմ մակերեսով շինություն և 4.47 հա հողատարածք:

Պատգամավորը որպես շարժական գույք հայտարարագրել է միայն 1999թ. արտադրության «ՎԱԶ 21213» մակնիշի ավտոմեքենան:

2011թ. մարտի 1-ից մինչ այս տարվա նույն ժամանակահատվածը Արայիկ Գրիգորյանն ունեցել է 146 միլիոն 966 հազար 160 դրամի եկամուտ, որից 3 միլիոն 135 հազար 310 դրամը ԱԺ-ից ստացած աշխատավարձն է, 90 միլիոն 596 հազար 500 դրամը՝ «Ավշարի գինու գործարան» ՍՊԸ-ից ստացած շահաբաժինը, իսկ 53 մլն 234 հազար 350 դրամը նույն գործարանին վաճառած գյուղմթերքից ստացած եկամուտն է:

Մարտի 1-ի դրությամբ Արայիկ Գրիգորյանն ունեցել է 1 միլիարդ 2 միլիոն 300 հազար դրամ և 864 հազար դոլար:

Տեղեկացնենք, որ Արայիկ Գրիգորյանը 2009 թվականին ունեցել է 110 միլիոն 72 հազար 40 դրամի եկամուտ, բացի դրանից՝ 48 միլիոն 395 հազար դրամի գույքային եկամուտ, իսկ 2010-ին՝ 216 միլիոն 312 հազար 959 դրամի եկամուտ:

Մեկնաբանություններ (4)

Galust
GONE MI BAR ASA AJ AMBIONIC VOR @NTROX@ HAMOZVI VOR TARACHANACH ES
Դարդ-անելի
Տեսնես էդ միլիոններից չեն հոգնում իսկ ինչպես են հասցնում՝ թե ֆիզիկապես, թե մտքով կենտրոնանալ միաժամանակ իրականացվող տարբեր բնույթի աշխատանքներ կատարելիս։ Դա անհնարին է, որն էլ թույլ է տալիս անել հետևություն, որ անձնական բիզնեսը վեր է պատգամավորականից, իսկ չաշխատելու համար բացի աշխատավարձ ստանալուց, ստանում են արտոնություններ, անաշխատ եկամուտները թաքցնելու, պետության հանդեպ պարտականությունները չկատարելու և այդ ամենի համար պատասխանատվություն չկրելու։
bulbulyan (from Goris)
I hope Mr Grigoryan wealth multiplies and I hope one day becomes the richest man in the Caucasus .
Հայ
Այստեղ են ասել. ,,մարդ արարածի աչքը տեսնելով չի լիանում, ականջը լսելով։ Հոգեմտավոր աղքատության ու իմաստությունից բոբիկ լինելու նշաններ են։ -Ա՜յ ագահ մարդ, ինչ՞ ես փնտրում այս փուչ աշխարհում, ինչ՞ պիտի տանես այս սին աշխարհից. կասեր ամենայն հայոց մեծն բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։ Ա՜յ ագահ անխիղճներ, էլի ունեցեք, քառապատիկն ունեցեք, բայց գոնե պարզ ու աշխատասեր ժողովրդի նվազագույն կենսական պայմաններն օրենքով ապահովեք։ Աշխատասեր ու արարող հայ մարդն ամբողջ տարի քռտնաջան ու չարքաշ աշխատում է և տարին պարտքերով է փակում։ Որովետև մի խումբ մարդանման կենդանիներ իշխանական համակարգում ու խորհրդարանում վեր ընկած թե՛ դրսից եկած դրամներն են ուտում և այս ու այն կողմ շռայլ մսխում և թե՛ ներսի դրամները։ Եթե բոլորի համար գործող գերակա օրենք չկա, Սերն էլ պակասել է, ապա մարդ արարածի աչքը տեսնելով չի լիանա, ականջը լսելով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter