HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են 32 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով նույն բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները մեծ քանակությամբ բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի ներթափանցման մասին, մայիսի 19-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում, մանրակրկիտ զննության են ենթարկել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձի անվամբ քաղաքացի ԱՀ-ի կողմից բերված սառնարանը։ Այս մասին հաղորդում են Քրեակատարողական ծառայությունից։

«Զննության արդյունքում սառնարանում նախապես պատրաստված թաքստոցից ծառայողները հայտնաբերել են 32 բջջային հեռախոս, 2 wi-fi սարք, 5 զույգ ականջակալ և 3 USB լար։

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Հարգելի՛ քաղաքացիներ, Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter