HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազը դատարան է հանձնել սպանություն կատարելու մեջ մեղադրվողի վերաբերյալ քրեական վարույթը

Դատախազը 2025թ. մայիսի 19-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Արթիկ համայնքի Մեղրաշեն բնակավայրի կենտրոնական զբոսայգու տարածքում 2024 թվականի նոյեմբերի 2-ին կատարված սպանության մեջ մեղադրվող անձի վերաբերյալ քրեական վարույթը: Այս մասին հայտնում են Դատախազությունից։

«Հիշեցնենք, 2024 թվականի նոյեմբերի 2-ին Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել այն մասին, որ Մեղրաշեն բնակավայրի կենտրոնական զբոսայգու տարածքում, վիճաբանության ժամանակ Ա.Ա.-ն կտրող-ծակող գործիքով հարվածել է Գ.Գ.-ի կրծքավանդակին՝ ապօրինաբար զրկելով կյանքից:

Դատախազը 2025 թվականի մայիսի 12-ին, Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված քրեական վարույթի շրջանակում, հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ա.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):

Ա.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանքը:

2025 թվականի մայիսի 19-ին քրեական վարույթը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է իրավասու դատարան»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter