HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել է համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովը

Այսօր բացվել է համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովը, որը կտևի մինչև օգոստոսի 14-ը: Խորհրդաժողովին մասնակցում է շուրջ 150 գործիչ 25 երկրից:

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպվող խորհրդաժողովներն անցկացվում են 2 տարին մեկ և նպատակ ունեն քննարկել արտերկրում հայկական կրթօջախների հիմնահարցերը, Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման ուղիները:

Համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովին նախատեսվում են քննարկումներ 2010 թ. 4-րդ խորհրդաժողովի բանաձևի դրույթների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների, ծրագրամեթոդական առկա հիմնահարցերի, կադրերի պատրաստման և վերապատրաստման, փորձի փոխանակման, Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նախատեսվող միջոցառումների, ինչպես նաև սփյուռքում ազգային կրթադաստիարակչական հետագա քայլերի վերաբերյալ:

Համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովի բացման արարողությանը մասնակցել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ընթերցել է նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը խորհրդաժողովին:

Ուղերձում նշվում է, որ հայոց պետականության վերականգնմամբ հայապահպանության խնդիրներն աշխարհում դադարել են միայն սփյուռքի կազմակերպությունների մտահոգությունը լինելուց: Դրանք բոլորիս հանձնառությունն են, ավելին՝ հայոց լեզվի նահանջը որոշ գաղթօջախներում սրություն է հաղորդել Հայաստանի կրթական հիմնահարցերին:

«Մեր աջակցությունը պետք է լինի համակողմանի և անպայման նկատի առնի տեղական առանձնահատկությունները, որոնք անխուսափելի են հայկական սփյուռքի բազմազանության և սփռվածության պարագայում... Վստահ եղեք, որ ի դեմս հայոց պետականության՝ դուք ունեք հուսալի թիկունք»,- ասվում է Սերժ Սարգսյանի ուղերձում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter