HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդը ձերբակալվել է

Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ տեղեկություն էին ստացել այն մասին, որ Երևանի բնակիչ մի տղամարդ մեքենայով շրջում է տարածքում և թմրանյութով փաթեթներ տեղադրում:

«Մայիսի 18-ին ժամը 14։15-ին 36-ամյա տղամարդը Ազատան գյուղի վարչական տարածքում գործող մի ռեստորանի մոտ ձերբակալվեց և իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվեց բաժին:

Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 12 փաթեթ` լցված ընդհանուր մոտ 42 գրամ դեղնականաչավուն զանգվածով: Հայտնաբերվածի վերաբերյալ տղամարդը հայտնեց, որ «տելեգրամ» ալիքի միջոցով մարիխուանայով 20 փաթեթ է վերցրել Երևանում, որոնցից ութն արդեն տեղադրել է հիշյալ ռեստորանի մոտակայքում:

Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված գործողություններով վերցվեց արդեն տեղադրված ութ փաթեթ, իսկ մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց թղթե փաթեթով մարիխուանայի նմանվող զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ:

Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter