HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապօրինի արդյունահանում Մերձավանում. իրացվել է 117 մլն դրամի հանույթ

Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ ստացվել է տեղեկություն փակ բաժնետիրական ընկերության ապօրինի ձեռնարկատիրության վերաբերյալ:

«Ստուգումներով ձեռք բերվեցին նոր փաստական տվյալներ, որ ընկերությունը, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի վարչական տարածքի 46 հեկտար մակերեսի վրա ունենալով բազալտի հանքարդյունահանման թույլտվություն, 2022 թվականի օգոստոսից մինչ օրս արդյունահանում է կատարել նաև հարակից 7,6 հեկտարի վրա և մոտ 24 հազար խորանարդ մետր հանույթը տեսակավորման կետից իրացրել շուրջ 117 միլիոն դրամով, ինչի հետևանքով պետությանը և համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ` ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հատկանիշներով:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,-ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter