
Կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։
Նիստի օրակարգում ընդգրկված էին չորս տասնյակից ավելի հարցեր՝ ԵԱՏՄ շրջանակներում անդամ պետությունների առևտրատնտեսական հարաբերությունների, տեխնիկական կանոնակարգերի և մաքսային կարգավորումների վերաբերյալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել