
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կմասնակցի «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կժամանի Հայաստան՝ մասնակցելու «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին։ Այս մասին նշվում է համաժողովի պաշտոնական կայքում։
«Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային համաժողովը կանցկացվի մայիսի 26-ից 27-ը Երևանում։ Ավելի վաղ արտգործնախարարությունից հայտնել էին, որ համաժողովին կմասնակցեն նաև Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչը, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։
Լուսանկարում՝ Ռոբերտ Ֆիցոն/©Milan Jaros/Bloomberg
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել