Երևանում վերանորոգվել ու գունազարդվել է 70 կամարանցում
Երևանի 2012 թ. բյուջեով մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի կամարանցումների վերանորոգման և գունազարդման աշխատանքների համար նախատեսվել է 86,800.0 հազար դրամ, որի շրջանակներում վերանորոգվել և գունազարդվել է շուրջ 70 կամարանցում։
Ծրագիրն ավարտին հասցնելու համար նախատեսվում է վերանորոգել ու գունազարդել ևս շուրջ 58 կամարանցում։
Այսօր գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանին հավանություն է տվել կամարանցումների վերանորոգման համար 44,062.5 հազար դրամ, իսկ գունազարդման համար 36,500.7 հազար դրամ հատկացնելուն։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել