HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը՝ գիշերային հրավառությունների մասին

Ոստիկանությունը շարունակում է հանդիսությունների ու զվարճանքի վայրերում հրավառությունների վերահսկման ու կանոնակարգման աշխատանքները: Նպատակը քաղաքացիների անվտանգության, հատկապես գիշերային ժամերին բնակչության անդորրի պահպանումն է:

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կարգադրության' գիշերային ժամերին լռության խախտման դեպքերը բացառելու նպատակով ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից մշտապես վերահսկվում է հրագործական արտադրատեսակների առևտուր իրականացնող կազմակերպությունների և անհատների գործունեությունը, կազմակերպվում են ստուգայցեր, պատասխանատուներին տրամադրվում են հիշեցման թերթիկներ:

Հրագործական սարքերը թույլատրվում է օգտագործել մինչև ժամը 23.00-ն, իսկ գործարկումից առաջ պետք է համաձայնեցնել վարչական տարածքի ոստիկանության բաժնի հետ:

Կտրականապես արգելվում են նման սարքերի վաճառքն անչափահասներին և օգտագործումը նրանց կողմից: Պահանջվում է խստագույնս պահպանել հրագործական սարքի շահագործման հրահանգի բոլոր կետերի պահանջները:

Գիշերային ժամերին հրագործական առարկաներ օգտագործելը (բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի) առաջացնում է տուգանքի նշանակում' սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, նշված արարքի կրկնությունը տույժի նշանակման օրվանից հետո մեկ տարվա ընթացքում՝ ենթակա է նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկի չափով տուգանքի:

Ոստիկանությունը ընդգծում է, որ նպատակը տուգանելը չէ, այլ մեր համաքաղաքացիներին կրկին ու կրկին հիշեցնելը, որ շրջակայքում կան ծերեր, հիվանդ մարդիկ, երեխաներ, որոնց գիշերային անդորրը խանգարվում է հրավառությունների պատճառով:

Ոստիկանությունը համոզված է, որ համակեցության կանոնների պահպանման և ամրապնդման գործում հաջողության գրավականը ոչ թե պատիժն է, այլ փոխադարձ հարգանքի և օրինականության պահպանումը:

ՀՀ ոստիկանություն

Մեկնաբանություններ (1)

marite
ул.. АЛАБЯНА-около 14-зтажного здания-бывшый ГОСПРОЕКТ ужасные зальпы .НЕ ДАЮТ СПАТЬ .

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter