HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղար Բելեն Մարտինես Կարբոնելին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Ողջունելով «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի շրջանակներում Եվրոպական արտաքին գործողություններ ծառայության գլխավոր քարտուղարի՝ Հայաստան առաջին այցելությունը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վերահաստատել է Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցությունը խորացնելու ՀՀ կառավարության հանձնառությունը:

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-ԵՄ հարաբերություններում արձանագրված առաջընթացը, ինչպես նաև ոլորտային համագործակցության դրական դինամիկան: Հանդիպման ընթացքում երկուստեք շեշտվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի լիարժեք և արդյունավետ իրագործման կարևորությունը»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter