HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանը հյուրընկալել է Ղրղզստանի խորհրդարանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ղրղզական խորհրդարանի նախագահ (Ժոգորկու Քենեշի տորագա) Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Վարչապետը ողջունել է Ղրղզստանի խորհրդարանի նախագահի այցը Հայաստան և ընդգծել երկու երկրների ու ժողովուրդների միջև առկա ամուր հարաբերությունների փաստը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է հիմնվել դրանց վրա էլ ավելի զարգացնել համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում: Երկրի ղեկավարը կարևորել է փոխգործակցության հետագա զարգացումը նաև միջխորհրդարանական ձևաչափով, ինչը ևս նոր ազդակ կհաղորդի քաղաքական երկխոսությանը:

Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուն շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և վարչապետին փոխանցել Ղրղզստանի նախագահի ջերմ ողջույնները: Ղրղզստանի խորհրդարանի նախագահը նշել է, որ Հայաստանի խորհրդարանականների հետ ձևավորել են սերտ փոխգործակցություն և իր այցի նպատակն է նոր ազդակ հաղորդել երկկողմ կապերին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ղրղզստանի միջխորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությանը, երկկողմ հարաբերությունների օրակարգային տարբեր թեմաներ, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցեր»,– ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter