HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

«Հիմնական պայքարը ՀՀԿ-ի և անկուսակցականների միջև է լինելու». Լոռու մարզպետ

Վանաձորի քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանի թեկնածությունն առաջադրել է Հանրապետական կուսակցության Լոռու մարզային կառույցը և այդ մասին հայտնել կուսակցության գործադիր մարմնին: Մինչդեռ Գյումրիում կուսակցության գործադիր մարմինն է ընտրել քաղաքապետի իր թեկնածուին, այն էլ՝ ԲՀԿ-ական:

Հարցին՝ ինչո՞ւ Վանաձորի քաղաքապետի թեկնածուի վերաբերյալ որոշումը «ներքևից» կայացվեց, արդյոք այդ քայլով մարզային կառույցը կանխե՞ց գործադիր մարմնի որոշումը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը պատասխանեց. «Գործադիրը այս առումով որոշում չուներ կայացրած: Մենք մարզային խորհրդի նիստ հրավիրեցինք և որոշեցինք, որ պետք է կուսակցությունը պաշտպանի գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանին»:

Մարզպետի նախնական հայտարարությունը, որ սատարելու է «ժողովրդի վստահությունը վայելող» համայնքապետներին, ապա հաջորդած քաղաքական հայտարարությունը, որ Վանաձորում ՀՀԿ թեկնածուն գործող քաղաքապետն է, արդյոք նշանակո՞ւմ են, որ հենց Սամվել Դարբինյանն է նրա այդ մատնանաշած «ժողովրդի» թեկնածուն:

«Ես նման հայտարարություն երբևիցե չեմ արել, ընդհակառակը, ես ասել եմ՝ մենք մեր քաղաքական հայտարարությունը կանենք: Բնականաբար, ընտրություն կատարողը ոչ թե կուսակցություններն են, այլ ժողովուրդը: Հիմա էլ նորից ասում եմ՝ ընտրություն պետք է կատարի ժողովուրդը»,- պատասխանեց մարզպետը:

«Հրապարակ» թերթը գրել էր, որ մարզխորհրդի վերջին նիստերից մեկի ժամանակ Արթուր Նալբանդյանը հայտարարել է. «Դաբրո-մաբրո չկա, ոչ մեկի ստացած դաբրոների մասին թերթերի գրածներին մի հավատացեք, օգնելու եմ այն համայնքապետերին, ովքեր վայելում են ժողովրդի վստահությունը և արդարացրել են ժողովրդի հույսերը»:

Մեկ այլ հայտարարությամբ մարզպետ Նալբանդյանն ասել էր, որ մարզի 86 համայնքում անցկացվող համայնքապետի ընտրություններում, բացի Վանաձորից, ՀՀԿ մարզային կառույցը թեկնածուներին սատարելու վերաբերյալ քաղաքական հայտարարություններ չի արել, որովհետև կառույցի ղեկավարները չեն տեսնում դրա իմաստը, և որ կուսակցության կարծիքը կհայտարարվի այն համայնքներում, որտեղ մրցակցություն կլինի, և այլ քաղաքական ուժեր ևս թեկնածություններ կառաջադրեն:

Այժմ արդեն, մարզպետի փոխանցմամբ, կուսակցությունն առաջադրել է մոտ 60 համայնքի ղեկավարի: Հարցին՝ դա պայմանավորված է իր հայտարարությա՞մբ՝ քաղաքական ուժերի կողմից առաջադրումներով, պատասխանեց. «Տվյալ համայնքներում մրցակիցներ կան և կուսակցականներ և նաև անկուսակցականներ»:

Հարցին՝ հիմնական մրցակիցները ԲՀԿ-ի՞ թեկնածուներն են, մարզպետ Նալբանդյանը պատասխանեց. «Չեմ կարծում, հիմնականում անկուսակցականները, քան ԲՀԿ-ն: Այսօրվա վիճակով որ նայում ենք թեկնածուներին, թե ով որ կուսակցության անդամ է, հիմնական պայքարը Հանրապետական կուսակացության և անկուսակցականների միջև է լինելու»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter