
Մայրաքաղաքային ռադիոհեռարձակման դաշտը նոր խաղացող ունի
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հաղորդում է, որ մայիսի 27-ին տեղի է ունեցել հանձնաժողովի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց ` Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը և հաղթողի ընտրությունը:
«Վարկանիշային փակ քվեարկության արդյունքներով մրցույթի հաղթող ճանաչվեց «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊԸ-ն, որը ստացավ 113 միավոր:
Մրցույթին մասնակցել են հետևյալ ընկերությունները՝
«ԷԳԱԼԻՏԵ» ՍՊԸ – 97 միավոր,
«ՄԵՏԵՈ ԹԻ-ՎԻ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ – 100 միավոր,
«ՊԻԱՆՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ – 94 միավոր,
«ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊԸ – 113 միավոր:
Մինչ քվեարկությունը, մրցույթին ներկայացված հայտերը նախապես ուսումնասիրվել են հանձնաժողովի կողմից՝ ըստ օրենքով սահմանված չափորոշիչների։
Մրցույթն իրականացվել է համաձայն «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքին ՝ ապահովելով թափանցիկ, հավասար և մրցակցային միջավայր բոլոր դիմորդների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել