Տարոն Մարգարյանը հանձնարարել է բարեկարգել հայդուկապետ Մախլուտոյի ապրած շենքը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային կարճատև շրջայց է կատարել Շենգավիթ վարչական շրջանում: Նա կանգ է առել Սմբատ Զորավարի (Մախլուտո) անվան փողոցում և ծանոթացել այն շենքի արտաքին և ներքին պայմաններին, որտեղ 1950-1956 թթ. բնակվել է մեծ հայդուկապետը։
Տարոն Մարգարյանը զրույցել է շենքի բնակիչների հետ, տեղեկացել առկա խնդիրներին և համապատասխան օղակների ղեկավարներին տեղում հանձնարարել հնարավորին կարճ ժամկետում բարեկարգել եռահարկ շենքի արտաքին տեսքը և բոլոր աստիճանահարթակները:
Քաղաքապետի նախաձեռնությամբ, ելնելով բնակիչների անվտանգության ապահովման առաջնահերթությունից, ամբողջովին կամրացվեն նաև շենքի արտաքին պատշգամբներն ու մուտքը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ՝ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև մայրաքաղաքի համալիր բարեկարգման ծրագրում ներառել այս փողոցի ասֆալտապատման աշխատանքները ևս:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել