HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Վանաձոր քաղաքում․ կան տուժածներ և զոհ

Մայիսի 29-ին, ժամը 01:10-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր են մեկնել ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Մարշալ Բաղրամյան փողոցի թիվ 60 հասցեի մոտակայքում «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին կայանած «Mercedes-Benz» մակնիշի բեռնատարին. մեկ ուղևոր տեղում մահացել է։ 

Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել մեկ ուղևորի․ վերջինս և վարորդը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։  Երկու ուղևոր ևս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter