HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Տավուշի մարզի դատավորն ու ընտանիքի անդամները հրավիրվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մարդանյանը, կինն ու որդին այսօր՝ 2025թ. մայիսի 29-ին, հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Ս. Մարդանյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն:

1996թ.-ից դատավորի պաշտոն զբաղեցնող Սամվել Մարդանյանը, կինը՝ Շուշանիկ Բադալյանը և որդին՝ Արմեն Մարդանյանը, ներկայանալով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, կարող են ծանոթանալ գործի նյութերին, ներկայացնել դիրքորոշումներ, ապացույցներ:

Նշենք, որ Դատախազությունն այս փուլում չի հանրայնացնում, թե ինչ գույք է ցանկանում բռնագանձել կամ ինչ դրամային պահանջ ունի դատավորի ընտանիքից։ Պատճառաբանում են, թե շահագրգիռ անձինք կարող են պարզաբանումներ, ապացույցներ ներկայացնել, ինչը կարող է հանգեցնել բռնագանձման ենթակա գույքի ցանկի կամ չափերի փոփոխության։ Հետևաբար, ձեռնպահ են մնում ցանկը նախապես հրապարակելուց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter