HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով կա 1 զոհ, 12 քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն

Մայիսի 29-ին՝ ժամը 08:05-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան և Volkswagen մակնիշի միկրոավտոբուսը․ Opel մակնիշի ավտոմեքենյում հրդեհ է բռնկվել։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։34-ին, մարվել՝ 08։47-ին։ Այրվել է Opel մակնիշի ավտոմեքենան։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը 13 քաղաքացի տեղի ուժերով դուրս է բերվել
ավտոմեքենաներից, տուժածներից 4-ը տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները սահմանազատել են տարածքը․ հոսանքազրկել Volkswagen մակնիշի միկրոավտոբուսը,
8 տուժածի մոտեցրել շտապօգնության և անձնական ավտոմեքենաներին. տուժածները տեղափոխել են
բժշկական կենտրոն: Բժիշկներն արձանագրել են քաղաքացիներից մեկի մահը:

Առողջապահության նախարար Անահաիտ Ավանեսյանն էլ հայտնում է, որ տուժածներից 11-ը Ապարանի ԲԿ-ում ստանում են համապատասխան բուժում, ունեն տարբեր տեսակի կոտրվածքներ:

«27 տարեկան տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, կազմակերպում ենք սանավիացիայով նրա տեղափոխումը Երևան:

Հորդորում ու խնդրում ենք պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, պահպանել արագությունը, կապել ամրագոտիները` խուսափելու նման ողբերգական դեպքերից...»,- գրել է Ավանեսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter