HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ Սևոյանը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ Սևոյանը։ Այս մասին հայտնում է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նշենք, որ մայիսի 14-ին Մարատ Սևոյանը վարչական շրջանի ղեկավարի տեղակալ էր նշանակվել։

Հիշեցնենք՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը հայտնել էր, որ դադարեցնում է իր լիազորությունները այն բանից հետո, երբ նա, թաղապետարանի այլ աշխատակիցների հետ, հենց թաղապետարանում ծեծել էր բլոգեր Արթուր Չախոյանին։ Հրաժարականի պատճառը այս միջադեպն էր և դրա շուրջ ծավալված քննարկումները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter