
ՃՏՊ Վանաձոր քաղաքում․ կան տուժածներ և զոհ
Մայիսի 29-ին՝ ժամը 01:10-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Մարշալ Բաղրամյան փողոցի թիվ 60 հասցեի մոտակայքում VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին կայանած Mercedes-Benz մակնիշի բեռնատարին. մեկ ուղևոր տեղում մահացել է։
Փրկարարները VAZ մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել մեկ ուղևորի․ վերջինս և վարորդը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Երկու ուղևոր ևս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ։
Առողջապահության նախարար Անահաիտ Ավանեսյանը տեղեկացնում է, որ վթարի հետևանքով տուժել է 5 անձ, որից 4 տուժած տեղափոխվել են Վանաձոր ԲԿ, 2-ը թեթև վնասվածքներով են, չեն հոսպիատալացվել, 2-ի առողջական վիճակը ծայարահեղ ծանր է, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
«Հորդորում ու խնդրում ենք պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, պահպանել արագությունը, կապել ամրագոտիները` խուսափելու նման ողբերգական դեպքերից...»,- գրել է նա։
Մեկնաբանել