HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապահովվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման ծրագրի պատշաճ իրականացումը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2025թ.-ի պետական բյուջեի փաստացի ձևավորված տարեսկզբի ազատ մնացորդի հաշվին ավելացնել Կառավարության թիրախում գտնվող 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման ծրագրի բյուջետավորումը 9 մլրդ 6 մլն դրամի չափով։ Գումարը կբաշխվի հետևյալ ուղղություններով․ մանկապարտեզների հիմնանորոգում՝ 0.8 մլրդ դրամ, դպրոցների կառուցում՝ 0.5 մլրդ դրամ, դպրոցների նորոգում՝ 5.9 մլրդ դրամ, դպրոցների և մանկապարտեզների գույքով ապահովում՝ 2.4 մլրդ դրամ։ Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

Լուսանկարը՝ Կառավարության մամուլի ծառայության, վարչապետի 2023թ.-ին նոր կառուցված դպրոցներ այցից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter