Հանկարծամահ է եղել ՀՔԾ պետի տեղակալը
Այսօր իր աշխատասենյակում 61 տարեկան հասակում հանկարծամահ է եղել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, երրորդ դասի պետական խորհրդական Մարսել Մաթևոսյանը: Նա ժամը 14-ի սահմաններում իր աշխատասենյակում սրտի նոպա է ունեցել, ինչից հետո բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
2010 թվականին մահացավ Մարսել Մաթևոսյանի ավագ որդին՝ Իսահակ Մաթևոսյանը: Այդ օրվանից Մարսել Մաթևոսյանը միշտ տխուր է եղել: Նա գրեթե ամեն օր այցելում էր որդու գերեզմանին:
Տեղեկացնենք, որ Մ.Մաթևոսյանը ծնվել է 1951թ. Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում: Բարձրագույն կրթությունն ստացել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որը գերազանցությամբ ավարտել է 1977թ.:
Մասնագիտական գործունեությունն սկսել է Մարտունու շրջանի դատախազությունում՝ որպես քննիչ-ստաժոր: Տարբեր տարիների աշխատել է որպես Սևանի միջշրջանային դատախազության ավագ քննիչ, Սիսիանի շրջանի դատախազ, ՀՀ դատախազության բաժնի դատախազ, ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ, ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող բաժնի պետ, ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության պետի տեղակալ, մարդու առևտրի և նրանց անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի պետ:
ՀՀ հատուկ քննչական ծառայության կազմավորման առաջին իսկ օրվանից՝ 2007թ. դեկտեմբերից, աշխատել է որպես ՀՔԾ պետի տեղակալ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել