
93 դրամ մեկ ուղևորության համար․ «Թել-Սել»-ը թերի տեղեկատվություն է տալիս
«Թել-Սել» ընկերությունը գրառում է կատարել, որում ներկայացրել է, ըստ իրենց, ամենաշահավետ ու ամենապահանջված տրանսպորտային ուղետոմսը։
«Ուղետոմսերի 280 դրամանոց փաթեթն ամենաշահավետն ու ամենապահանջվածն է։ Իսկ ի՞նչ արժե մեկ ուղետոմսը այս փաթեթում։
Վերհիշենք մաթեմատիկայի դասերը և 280-ը բաժանենք 3-ի։ Ստացվում է, որ այս փաթեթով մեկ երթևեկությունն արժե 93 դրամ»,-նշված է գրառման մեջ։
Ընկերությունը, թերի տեղեկատվություն տալով, մանիպուլացնում է։
Երևանի քաղաքապետարանի կողմից առաջարկված հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգում կա «180 րոպե» տոմս, որը արժե 300 դրամ, իսկ TelCell դրամապանակով գնելու դեպքում՝ 280 դրամ։ Ուղետոմսը 180 րոպում տալիս է 3 ուղևորություն կատարելու հնարավորություն։ Այսինքն` մեկ ուղևորության համար կվճարեք 93 դրամ, եթե տոմսը գնել եք TelCell դրամապանակով և կատարել եք 3 ուղևորություն 3 ժամվա ընթացքում։
Մեկնաբանել