HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շանը վրաերթի ենթարկելու հարցով ծեծկռտուք և վրաերթ Երևանում. 42-ամյա կինը մահացել է, 2-ամյա երեխան՝ տեղափոխվել հիվանդանոց

Մայիսի 30-ին՝ ժամը 22:34-ին, ՆԳՆ ոստիկանություն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդել են, որ պատռված վերքով բուժօգնության է դիմել Երևանի Հաղթանակ թաղամասում բնակվող 32-ամյա տղամարդ:

«Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ շանը վրաերթի ենթարկելու հարցի շուրջ մի խումբ անձինք, այդ թվում՝ հիվանդանոց դիմած տղամարդը, Երևանի Հաղթանակ թաղամասում պարզաբանումներ են արել, որը վերածվել է ծեծկռտուքի:

Այնուհետև միջադեպի մասնակիցները ավտոմեքենաներով հետապնդել են իրար: Այդ ընթացքում մասնակիցներից մեկը «BMW» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 42-ամյա Անի Խ.-ին և նրա 2-ամյա որդուն:

Վրաերթի հետևանքով 42-ամյա կինը մահացել է, իսկ որդին հոսպիտալացվել:
Դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ «BMW» վարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են»,-ասված է ՆԳՆ տարածած հաղորդագրությունում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter