
Ավտոմեքենան կողաշրջվել և ընկել է ձորը․ կա զոհ
Հունիսի 1-ին, ժամը 19:43-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Դվին գյուղից Երանոս սարի մոտակա տարածքում «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը (մոտ 300 մ)․ կա զոհ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վերին Դվին գյուղի «Կազմայի սար» կոչվող հանդամասում «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել և ընկել է ձորը. ավտոմեքենայի մոտակայքում հայտնաբերվել է վարորդի դին։
Փրկարարները մոտ 15 կմ դժվարանցանելի հատվածով դին փրկարարական ավտոմեքենայով մոտեցրել են դի տեղափողող մեքենային»,-նշված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել