HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասեցվել է 205 գլուխ ցլիկի ներկրումը Հայաստան

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գոգավան-Պրիվոլնոյե սահմանային պետական վերահսկողության բաժնի տեսուչները Գոգավանի սահմանային անցակետում հայտնաբերել և կասեցրել են անհայտ ծագման կենդանի կենդանիների մուտքը Հայաստան: Այս մասին հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։

«Տեղափոխվող կենդանիների խմբաքանակի ուղեկցող փաստաթղթերի՝ մասնավորապես անասնաբուժական հավաստագրերի, ուսումնասիրությունը կասկած է հարուցել, որ դրանք կեղծված են. Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) հաստատել է, կառույցի կողմից ցլիկների տվյալ խմբաքանակի համար (205 գլուխ) որևէ փաստաթուղթ չի տրամադրվել:

Հատկապես հաշվի առնելով հարևան երկրներում դաբաղի SAT2 տեսակի բռնկման պաշտոնապես հաստատված փաստերը՝ անհայտ ծագման կենդանիների ցանկացած խմբաքանակի մուտքը Հայաստան կասեցվելու է»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter