HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մետրոյի աշխատանքի խափանման քաղաքապետարանի պարզաբանումը

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ այսօր` ժամը 17:50-ի սահմաններում Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» - «Շենգավիթ» կայարանների միջնամասում կոնտակտային ցանցի խզման պատճառով տեղի է ունեցել էլեկտրամատակարարման դադարեցում:

Վթարի հետևանքով մետրոպոլիտենը մոտ 30 րոպե դադարեցրել է աշխատանքը և տեխնիկական անհրաժեշտ որոշակի գործողություններից հետո վերականգնել է երթևեկը` միագիծ ռեժիմով:

Ըստ այդմ` ուղևորափոխադրումը կատարվում է «Բարեկամություն» կայարանից մինչև «Սասունցի Դավիթե», այնուհետ «Գարեգին Նժդեհ հրապարակ» կայարան և նույն սկզբունքով` հակառակ ուղղությամբ:

Մետրոպոլիտենի տնօրինությունը հավաստիացնում է, որ արդեն վաղը` հունիսի 1-ի առավոտյան, մետրոպոլիտենի լիարժեք, բնականոն երթևեկը վերականգնված կլինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter