HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի կանխատեսումը

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․

Երևան քաղաքում հունիսի 3-ի ցերեկը, 4-ին, 6-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 5-ին, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում հունիսի 3-ի ցերեկը, 4-ին շրջանների զգալի մասում, 6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 3-ի ցերեկը, 4-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 5-ին և 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 3-4-ին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով, հունիսի 5-8-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter