
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահին
Վրաստանի խորհրդարանի նախագահի հրավերով աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել երկրի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը։
Քննարկվել է միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերին, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրության այլ թեմաներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել