
Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Լիբանանից ժամանած քույր եկեղեցիների ներկայացուցիչներին
Հունիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ուխտավորաբար Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանած Մելկիտ Հունա-Կաթոլիկ եկեղեցու Լիբանանի և Զահլե և Ֆուրզոլի թեմի առաջնորդ Իբրահիմ եպիսկոպոս Իբրահիմին, Անտիոքի և Համայն Արեւելքի Հույն Ուղղափառ Եկեղեցու Լիբանանի, Զահլեի և Բաալբեքի թեմի առաջնորդ Միտրոպոլիտ Անտուան Էլ Սուրիին` ուղեկցությամբ «Գարդենիա Լեբնիզ Ֆարմս» ընկերության հիմնադիր տնօրեն Նիկոլաս Աբու Ֆայսալի: Այս մասին հաղորդում են Մայր Աթոռից։
Ամենայն հայոց կաթողիկոսն իր օրհնությունը բերեց հյուրերին՝ գոհունակությամբ անդրադառնալով քույր եկեղեցիների հետ առկա փոխհարաբերություններին։
Իրենց հերթին Իբրահիմ եպիսկոպոս Իբրահիմը և Միտրոպոլիտ Անտուան Էլ Սուրիին շնորհակալություն հայտնեցին Ամենայն Հայոց Հայրապետին ընդունելության համար` իրենց զորակցությունն ու աղոթակցությունը բերելով Հայ Եկեղեցուն և հայ ժողովրդին։
Մեկնաբանել