
Քննարկվել է Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման աշխատանքների ընթացքը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր:
Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել համակարգի ներդրման ձևաչափի, ժամանակացույցի, օրենսդրական փաթեթի մշակման, Միջնաժամկետ ծախսային ծրագրով առաջարկվող սահմանաչափերի վերաբերյալ:
«Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման միջոցառումների հետ կապված շահագրգիռ գերատեսչությունների կողմից ներկայացվել են ոլորտային առաջարկություններ և դիտարկումներ:
Վարչապետը հանձնարարել է շարունակել քննարկումները՝ համակարգի ներդրման հետ կապված հարցերի ամբողջ շրջանակը հստակեցնելու և անհրաժեշտ լուծումներ գտնելու նպատակով»,– ասված է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել