
Կասեցվել է մետաղաձուլարանի գազի վառարանների ապօրինի շահագործումը
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից «Մետէքսիմ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում Երևան և Մասիս քաղաքների արտադրամասերում արձանագրվել են մի շարք խախտումներ.
- Գունավոր մետաղների ձուլման արտադրամասերում գազի 3 վառարան շահագործվել է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության դրական եզրակացության։
- Վառարանները չեն ունեցել անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման համար անհրաժեշտ թույլտվություններ։
Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշումներով գազի վառարանների ապօրինի շահագործումը կասեցվել է։
Նշանակվել են 10.400.000դր. չափով վարչական տուգանքներ։
Ներկայացվել է 1.200.000դր. հասնող շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել