HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Առաջարկվում է վերացնել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու տարիքային սահմանափակումը

Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի նախագիծ: Առաջարկվում է վերացնել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի տարիքային սահմանափակումը: 

Գործող կարգավորումներով՝ մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեն գրանցված ամուսնության մեջ գտնվող զույգը՝ միայն կնոջ (ամուսնու) հետ փոխադարձ համաձայնության առկայության դեպքում, եթե ամուսիններից մեկը մինչև 55 տարեկան է (հղիությունը կրելու դեպքում կնոջ տարիքային շեմը սահմանվում է մինչև 53 տարեկան), ինչպես նաև նույն տարիքային խմբում գտնվող գրանցված ամուսնության մեջ չգտնվող տղամարդը կամ կինը՝ իր ցանկությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան: Վերջինս 2025թ. ապրիլի 1-ին որոշել է մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի իրացման տարիքային սահմանափակում նախատեսելու մասով դրույթները ճանաչել Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասին (Յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր եւ ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք) հակասող և անվավեր:

Նախարարության կողմից ներկայացված նախագծի կարգավորումներով Սահմանադրությանը հակասող դրույթները կհամապատասխանեցվեն Սահմանադրությանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter