
«Փաստորեն». Փաշինյանը, եզդիներն ու մայիսի 9-ը
Քաղաքական գործիչները, որպես կանոն, ֆեյք նյուզի ակտիվ տարածողներ են: Կեղծ տեղեկություններ նրանք տարածում են ամենատարբեր նպատակներով, օրինակ՝ որպես քարոզչական հնարք կամ ընտրազանգվածին մոլորեցնելու, մանիպուլացնելու, միտումնավոր ապատեղեկացնելու միջոց: Բայց լինում են դեպքեր, երբ գործիչները պարզապես չիմացության հետեւանքով են տարածում սխալ ինֆորմացիա: Նույնիսկ եթե չկա միտում, այդպիսի ինֆորմացիան եւս ֆեյք նյուզ է:
«Փաստորենի» այս թողարկման մեջ կանդրադառնանք այս տարի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած երկու հայտարարություններին, որոնք պարունակում են սխալ տվյալներ եւ, ըստ էության, չիմացության հետեւանք են։
ՀԳ. Հաղորդումը պատրաստման ընթացքում էր, երբ վարչապետը հերթական խնդրահարույց հայտարարությունն արեց։ Մայիսի 28-ին Հանրապետության տոնի առիթով Սարդարապատում նա հայտարարեց. «Առաջին Հանրապետությունը մեզ 4,5 դար պետականազուրկ եղած ազգից կրկին վերածեց պետականակերտ ժողովրդի»:
Եթե ընդունենք, որ մինչեւ 1918 թվականը հայկական վերջին պետական միավորումը եղել է Կիլիկիայի հայկական թագավորությունը, ապա այն անկում է ապրել 1375 թ., երբ մամլուքները գրավեցին մայրաքաղաք Սիսը եւ գերեվարեցին Լեւոն Զ թագավորին։ Այս պարագայում տարբերությունը ստացվում է ոչ թե 4,5 դար կամ 450 տարի, ինչպես նշել է Փաշինյանը, այլ 543 տարի։ 90 տարին կամ գրեթե մեկ դարը զգալի տարբերություն է։
Մեկնաբանել