Արման Երեմյանը չկարողացավ մեդալ նվաճել
80 կգ քաշային թաեքվոնդոյիստ Արման Երեմյանը բրոնզե մեդալի համար պայքարում 3-9 հաշվով պարտություն կրեց բրիտանացի Լուտալո Մուհամմադից եւ չկարողացավ նվաճել Հայաստանի 4-րդ մեդալը: Այսօր մեդալի համար պայքարից դուրս մնաց նաեւ 55 կգ ազատոճային ըմբիշ Միհրան Ջաբուրյանը:
Ջաբուրյանի քաշային կարգում օլիմպիական չեմպիոն դարձավ Ռուսաստանը ներկայացնող Ջամալ Օթարսուլթանովը, որը հաղթեց վրացի Վլադիմեր Խինչեգաշվիլուն: Երրորդ տեղերը զբաղեցրեցին հյուսիսկորեացի Յանգը եւ ճապոնացի Յումոտոն, որին պարտվել էր Ջաբուրյանը: Այսօր ավարտվեց նաեւ 74 կգ-ոց ըմբիշների պայքարը: Օլիմպիական չեմպիոն դարձավ ամերիկացի Ջորդան Էռնեստ Բուրոուզը, իսկ երկրորդ տեղը զբաղեցրեց իրանցի Սադեղ Սայիդ Գուդարզին: Բրոնզե պարգեւները նվաճեցին ուզբեկ Տիգիեւը եւ ռուսաստանցի Ցարղուշը:
Վաղը պայքարի մեջ կմտնեն 60, 84 եւ 120 կգ-ոց ազատոճայինները, որոնց մեջ նաեւ՝ Հայաստանը ներկայացնող 84 կգ քաշային Հաջիմուրադ Նուրմագոմեդովը: Վերջինս նախնական գոտեմարտում կմրցի տաջիկ Յուսուպ Աբդուսալոմովի հետ, իսկ հաջողության դեպքում արդեն 1/8-ում ուժերը կչափի Լաշգարի-Բաիդուաշով իրանաղազախական զույգի հաղթողի հետ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել