
Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը «Սևան» ՔԿՀ-ում ընդունել է ցմահ դատապարտյալներին
Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, տեղակալներ Սահակ Գրիգորյանի, Վահե Նանուշյանի, Ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ցողիկ Ալեքսանյանի ուղեկցությամբ, աշխատանքային այց է իրականացրել Ադարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին հաղորդում են Քրեակատարողական ծառայությունից։
Այցի հիմնական նպատակն էր հանդիպել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հետ, լսել նրանց՝ պատժի կրման հետ կապված իրավական և անձնական բնույթի խնդիրները։
Ցմահ դատապարտյալները հանդիպման ընթացքում մասնավորապես անդրադարձել են անվտանգային գոտիների փոփոխմանը, խրախուսանքների և տույժերի կիրառմանը, բժշկական ծառայությունների մատուցմանը, ինչպես նաև սննդի որակին, դատապարտյալներին հատկացվող նոր, սեզոնային հանդերձանքին և հիգիենայի պարագաների փաթեթին վերաբերող հարցերին։
Դատապարտյալների հետ տեղում քննարկվել են բարձրացված հարցերի լուծման ընթացակարգերը, տրվել են պարզաբանումներ, ինչպես նաև ներկայացվել են ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վերաբերող բարեփոխումների ծրագրերը։
Մեկնաբանել