HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են բնակլիմայական ռիսկերի մեղմանն ուղղված միջոցառումներին և հակակարկտային կայանքների արդյունավետությանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բնակլիմայական ռիսկերի մեղմանն ուղղված միջոցառումներին և հակակարկտային կայանքների արդյունավետությանը վերաբերող հարցեր: Այս մասին հաղորդում են Կառավարության լրատվական ծառայությունից։

Մանրամասներ են ներկայացվել բնակլիմայական ռիսկերի մեղմանն ուղղված միջոցառումների՝ գյուղատնտեսական ապահովագրության, կարկտապաշտպան ցանցերի ներդրման, կարկտահարության վնասների փոխհատուցման տարբերակների վերաբերյալ: Զեկուցվել է նաև մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների կառավարման, գազագեներատորային հակակարկտային կայանքների ներկա վիճակի վերաբերյալ, մանրամասներ են ներկայացվել գազագեներատորային հակակարկտային կայանքների արդյունավետության ուսումնասիրությունների վերաբերյալ: Նշվել է, որ ըստ ուսումնասիրությունների արդյունքների, գազագեներատորային հակակարկտային կայանքները չունեն գիտական հիմնավորում։

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են կարկտաբեր ամպերի հայտնաբերմանը, կարկուտի ռիսկերի սցենարների մշակման համակարգերի զարգացմանը, ինչպես նաև հակակարկտային պաշտպանության պասիվ տարբերակներին, ինչպիսիք են՝ գյուղատնտեսական ապահովագրությունը և կարկտապաշտպան ցանցաշերտերի տեխնոլոգիաների ներդրումը: Ըստ պատասխանատուների, դրանք ամենաարդյունավետ մեթոդն են գյուղատնտեսական մշակաբույսերը կարկուտից պաշտպանելու համար։

Վերոնշյալ խնդիրների լուծման համատեքստում վարչապետը կարևորել է կարկտապաշտպան ցանցերի և ապահովագրության գործիքների կիրառումը և հանձնարարել շարունակել այս ուղղությամբ աշխատանքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter