
Աշոտ Սմբատյանը հետ է կանչվել Հունգարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից
Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Աշոտ Սմբատյանը հետ է կանչվել Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի.
Աշոտ ՍՄԲԱՏՅԱՆԻՆ հետ կանչել Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել