
Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի նորանշանակ տնօրենին
Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի անձնակազմին է ներկայացրել հիմնադրամի նորանշանակ տնօրեն Գոհար Աբաջյանին: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։
Շնորհավորելով Գոհար Աբաջյանին այս պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ վերջինս կծառայեցնի մասնավոր հատվածում կուտակած իր փորձն ու գիտելիքները հիմնադրամի առաքելության իրականացման գործին։
Գոհար Աբաջյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, հավաստիացրել է, որ կներդնի առավելագույն ջանքեր ներդրումների ներգրավման և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ տեսանելի արդյունքներ գրանցելու համար։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել