HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել «Պլանավորման և վերանայման գործընթաց» փաստաթղթի կատարման ընթացքի գնահատման աշխատանքային խմբերի նիստը

Հունիսի 3-5-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը համակարգող «Պլանավորման և վերանայման գործընթաց» փաստաթղթի կատարման ընթացքի գնահատման աշխատանքային խմբերի հերթական նիստը: Այս մասին հաղորդում են ՊՆ լրատվականից։

Քննարկվել են փաստաթղթով նախատեսված գործընկերության նպատակների իրականացման ընթացքը, և ձևակերպվել են հետագա անելիքները: 

Աշխատանքային խմբերի նիստին մասնակցել են ՀՀ պաշտպանության ու արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև այլ գերատեսչությունների և ՆԱՏՕ-ի համապատասխան կառույցների ներկայացուցիչներ: 

Ամփոփելով նիստի արդյունքները՝ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանն ու ՆԱՏՕ-ի պաշտպանական և անվտանգային համագործակցության դիրեկտորատի տնօրեն Պիրս Կազալետը բարձր են գնահատել գործընկերության մակարդակը և վերահաստատել համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter