HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արագածոտնի մարզի մի քանի հուշարձաններում հնագիտական պեղումներ են ընթանում

Հնագիտական պեղումների ընթացքին հետևելու նպատակով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության մասնագետներն այցելել են Արագածոտնի մարզի մի քանի հուշարձաններ։

ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության համաձայն՝ հնագետների խումբը ներկայում պեղումներ է սկսել Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի վաղքրիստոնեական Սբ Աստվածածին եկեղեցում: Ընթացող աշխատանքների նպատակը նոր բեկորների հայտնաբերումն է, որոնք կօգնեն վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի կազմելիս։

Հայ-իտալական համագործակցության շրջանակում Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ղեկավարությամբ հնագիտական պեղումներ են ընթանում նաև Արուճի ամրոցում, Շամիրամի ամրոցում և դամբարանադաշտում: Մասնագետներն Իտալիայից ժամանած ճարտարապետների հետ քննարկել են պեղված հատվածների և Արուճի ամրոցի հրատապ ամրակայման անհրաժեշտության հարցը: Իտալացի և հայ ճարտարապետներն ուսումնասիրություններ են կատարում նաև Արուճի տաճարում՝ պարզելու համար հուշարձանի տեխնիկական վիճակը և գմբեթի վերականգնման հնարավորությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter