HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորհրդակցություն՝ նվիրված անկանխիկ գործառնությունների խթանման հարցերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են անկանխիկ գործառնությունների խթանմանը միտված միջոցառումները։ Խորհրդակցության մասին պաշտոնական հաղորդագրությունը՝ ստորեւ։

Ներկայացվել են վերլուծություններ՝ ուղղված տնտեսության մեջ անկանխիկ գործառնությունների կիրառման և ընդլայնման հնարավորություններին։ Այդ շրջանակում առաջարկվել է ներդնել ճկուն խթանման մեխանիզմ, որը նախատեսում է քաղաքացիներին վերադարձ տրամադրել իրականացված անկանխիկ վճարումների հիման վրա։

Քննարկման ընթացքում ընդգծվել է նման համակարգի ներդրման նպատակահարմարությունը, շեշտադրվել են դրա հնարավոր դրական ազդեցությունները հարկային կարգապահության բարձրացման և ստվերային տնտեսության կրճատման ուղղությամբ։

Վարչապետը հանձնարարել է պատկան մարմիններին մշակել առաջարկվող մեխանիզմի ներդրման տեխնիկական առաջադրանքը՝ հետագա քայլերը հստակեցնելու և համակարգված գործարկումն ապահովելու նպատակով։

Լուսանկարը՝ primeminister.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter