Գագիկը հայտնել է, որ Արմանը դիտավորյալ վրաերթի է ենթարկել իրեն
Օգոստոսի 11-ին` ժամը 02.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1972 թ. ծնված Գագիկ Մ.-ն՝ հայտարարելով, որ իրեն դիտավորյալ վրաերթի են ենթարկել:
Նա ոստիկանության ծառայողներին հայտնել է, որ ժամը 00.05-ին Երևանի Մազմանյան և Շիրազի փողոցների հատման մասում վիճաբանել է իր ծանոթ Արմանի հետ, որը մի քանի րոպե անց Մազմանյան փողոցի 10/1 շենքի բակում իր «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով դիտավորյալ վրաերթի է ենթարկել իրեն և պատճառել մարմնական վնասվածք:
Ոստիկանությունը հայտնում է, որ ձեռնարկվում են միջոցառումներ Արմանին և նշված ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել