HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Չարլզ III թագավորի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

Փոխվարչապետը Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհավորել է տոնի կապակցությամբ՝ մաղթելով Միացյալ Թագավորությանը շարունակական հաջողություններ, բարօրություն և բարգավաճում։

Մհեր Գրիգորյանն ընդգծել է վերջին տարիներին Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների զարգացումն ու խորացումը, ինչը երկկողմ փոխգործակցությունը բարձրացրել է նոր՝ Ռազմավարական երկխոսության մակարդակի: Փոխվարչապետը կարևորել է Միացյալ Թագավորության աջակցությունը ժողովրդավարական ինստիտուտների կայացման, համապարփակ բարեփոխումների և իրավունքի գերակայության ամրապնդման գործընթացներում։

Փոխվարչապետը բարձր է գնահատել նաև Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը Հայաստանի կայուն զարգացմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ուղիների որոնմանը։ Մհեր Գրիգորյանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով երկու երկրները կշարունակեն հարստացնել և ընդլայնել հայ-բրիտանական համագործակցության օրակարգը՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter