HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Քաղաքացիները օդանավակայանում դիմավորեցին Կաթողիկոսին (լուսանկարներ)

Հարյուրավոր քաղաքացիներ կեսգիշերն անց եկել էին «Զվարթնոց» օդանավակայան` դիմավորելու Ամենայն Հայոց կաթողիկոսին․ նա մեկօրյա այցով մեկնել էր Արաբական Միացյալ Էմիրություններ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ժամանելով օդանավակայան, ողջունեց հավաքվածներին։

«Մեր խորը գոհունակությունն ենք ուզում հայտնել և մեր գնահատանքը ձեզ, որ այս ուշ ժամին համախմբվել եք այստեղ։ Գիտենք, որ դուք եկել եք այստեղ՝ ձեր վրդովմունքը արտահայտելու վերջին օրերին հանրապետության վարչապետի կողմից թույլ տրված, եկեղեցու՝ մեր և եկեղեցականության հասցեին արտահայտությունների առնչությամբ։ Սիրելինե՛ր, գիտենք, որ այդ արտահայտությունները՝ հնչեցված վարչապետի կողմից, համընդհանուր վրդովմունք են առաջ բերել մեր ժողովրդի զավակաց մոտ՝ ի սփյուռս աշխարհի։ Հավատում ենք, որ Աստծո ողորմածությամբ և օգնականությամբ, ձեզ հետ միասին խոհեմորեն, առանց ավելորդ հուզականության, ընդվզումների, պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունները։ Ամու՛ր մնացեք ձեր հավատքի և առ եկեղեցին ունեցած ձեր սիրո և հավատարմության մեջ։ Հավատում ենք, որ հաղթելու ենք բոլոր դժվարությունները, կերտելու ենք մեր զավակների վաղվա պայծառ օրը, Աստված պահապան մեր ժողովրդին, այսօր և հավիտյանս»,- նշեց Գարեգին Բ-ն և իր խոսքն ամփոփեց տերունական աղոթքով։

«Վեհափա՜ռ, վեհափա՜ռ» վանկարկումներով քաղաքացիներն ուղեկցում էին Կաթողիկոսին մինչև իր մեքենան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter