HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկում է Երևան-Սևան-Շորժա սեզոնային էլեկտրագնացքի աշխատանքը

Հունիսի 13-ից մեկնարկում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մերձքաղաքային Երևան-Սևան-Շորժա-Երևան էլեկտրագնացքի աշխատանքը։ Այն իրականացվելու է ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին։ Հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունը։

«Երևանի կայարանից այն շարժվելու է 08:30, ժամանելու է Շորժա 11:43-ին։ Նույն օրը Շորժայից դեպի Երևան մեկնելու է 17:00-ին, ժամանելու է 20:35-ին։ Գնացքների երթևեկության ժամանակացույցի, ինչպես նաև տոմսերի գների հետ կարող եք ծանոթանալ ընկերության պաշտոնական կայք էջում՝ www.railway.am, ինչպես նաև կարող եք ձեռք բերել տոմսերը pass.railway.am հավելվածի միջոցով»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter