3-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել նաև Հայաստանի տարածքում
Այսօր՝ ժամը 16.23-ին, գրանցվել է 6.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում' Ահար քաղաքից 16-կմ դեպի հյուսիս-արևմուտք:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 9 բալ, երկրաշարժը գրանցվել է նաև ՀՀ տարածքում. Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում' 4-5 բալ ուժգնությամբ, իսկ Երևան քաղաքում' 3-4 բալ:
Ժամը 16.34-ին և 16.49-ին տեղի է ունեցել համապատասխանաբար 5.9 և 5.5 մագնիտուդով հետցնցումներ:
Ժամը 20-00-ի դրությամբ գրանցվել է 3.5-5.9 մագնիտուդով 12 հետցնցում:
Նախնական տվյալներով՝ կա մոտ 87 զոհ և 400 վիրավոր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել