
Հայրը բռնաբարել է աղջկան. ոստիկանությունը փնտրում է հորը
Գորիսում տարածված լուրերի համաձայն` երեկվանից ոստիկանությունը փնտրում է քաղաքացի Վ.-ին, ով մեղադրվում է 14-ամյա դստեր բռնաբարության մեջ: Այդ մասին աղջկա մայրն իմացել է հիվանդանոցում, երբ որովայնի ցավի պատճառով երեխային տարել էր բուժզննության, որտեղ և պարզվել է, որ աղջիկը հղի է:
Ականատեսների պատմելով, աղջիկը հաճախ տանը բռնության է ենթարկվել և փողոցում հաճախ հայտնվել կապտուկներով: Երկու անգամ ծնողները փոխել են աղջկա դպրոցը: Արդեն 7ամիս է, ինչ աղջիկը դպրոց չի հաճախում: Այդ ընթացքում ծնողները նրան մի քանի օր պահել են Կապանի նյարդաբուժական հիվանդանոցում: Մինչև անցյալ ամառ աղջկա վարքագծում նրան ճանաչողներն արտասովոր ոչինչ չեն նկատել:
Լ .Կարապետյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (89)
Մեկնաբանել